Մայք Մենյանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը հայտնվել է Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Թոթենհեմը»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Միլանը» ցանկանում է թիմում պահել 27-ամյա ֆրանսիացուն։

Այս մրցաշրջանում Մենյանը 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բաց թողել 18 գոլ:

Portal Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։