«Չելսիի» ղեկավարությունը կպատժի թիմի ֆուտբոլիստներին

«Չելսիի» ղեկավարությունը կնվազեցնի թիմի ֆուտբոլիստների աշխատացարձը մրցաշրջանում վատ մրցելույթների պատճառով:

«Ազնվականները» ժամանակից շուտ ավարտեցին պայքարը բոլոր մրցաշարերում և հաջորդ մրցաշրջանում չեն խաղա Չեմպիոնների Լիգայում, ինչը կհանգեցնի ակումբի ընդհանուր եկամուտների նվազմանը:

Այսպիսով՝ ակումբի ղեկավարները որոշել են 30 տոկոսով կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը՝ ֆինանսական վնասները փոխհատուցելու նպատակով: