«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նոր թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի ծառայություններով, հայտնում է Mirror-ը: Աղբյուրի համաձայն՝ Հարի Քեյնը և Վիկտոր Օսիհենը մնում են «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական տրանսֆերային թիրախները, սակայն Հոյլունդի թեկնածությունը նույնպես դիտարկվում է:

«Ատալանտան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի մոտ 60 միլիոն եվրո: 20-ամյա դանիացին «Ատալանտա» է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին։

Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։