Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ՝ 1-1:
Անգլիայի չեմպիոնները ընդհանուր 4։1 հաշվով հաղթեցին դիմակայությունում և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար սա կլինի 10-րդ կիսաեզրափակիչը մարզչական կարիերայում, ինչը Չեմպիոնների Լիգայի բացառիկ ռեկորդ է։