Հենրիխ Մխիթարյանը պատմական ցուցանիշ է գրանցել

Երեկ, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Ինտերը» երկխաղյա դիմակայությունում հաղթեց «Բենֆիկային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այսպիսով՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է միլանյան ակումբում, դարձավ Հայաստանի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում:

Հավելենք, նաև որ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանա միլանյան դերբի՝ «Ինտերը» կմրցի «Միլանի» դեմ: