«Միլանի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի դարպասապահ Մայք Մանյանի ապագայի հարցում։
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Նիկոլո Շիրային, «ռոսոներիները» պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել դարպասապահին։ Նրա աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան հինգ միլիոն եվրո։
Մանյանի և «ռոսոներիների» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսերը։
Նրա ներկայիս աշխատավարձը կազմում է երեք միլիոն եվրո։