«Մանչեսթեր Սիթիի» առանցքային պաշտպանը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն վնասվածք է ստացել երեկ կայացած Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում։ Հոլանդացին վնասել է ազդրի մկանը։

«Ես նախկինում նման խնդիր ունեցել եմ, հիմա ամեն ինչ բարդ է, բայց դեռ վաղ է դատել: Վաղը պետք է բժշկական փորձաքննություն անցնեմ»,- ասել է Ակեն։