Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին գրավել է անգլիական ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է L’Equipe հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա կատարողի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ներկայացուցիչներ։
Խոսքը «Նյուքասլի», Լոնդոնի «Վեսթ Հեմի» և «Աստոն Վիլայի մասին է: Հավանական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստը կփոխի թիմը:
Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: