Քիչ առաջ ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի առաջին խաղակեսերը:
Իտալիայում ընթացող «Ինտեր» – «Բենֆիկա» խաղում հաշիվը հավասար է 1-1:
Մեկական գոլ են խփել Նիկոլո Բարելլան և Ֆրեդերիկ Էուրսնեսը:
Այսպիսով երկխաղյա դիմակայությունում միլանյան ակումբը հաղթում է 3-1 հաշվով:
Զուգահեռաբար ընթացող «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» խաղում հաշիվը դեռ չի բացվել:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մանչեսթերյան ակումբը հաղթել է 3-0 հաշվով: