Ֆաբրիցիո Ռոմանոն Տոնի Կրոսի ապագայի վերաբերյալ տեղեկություն է հայտնել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում։

Կողմերի համաձայնության լուրը հաստատել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ով սոցցանցերի միջոցով հայտնել է, որ գերմանացի կիսապաշտպանն արդեն ստորագրել է պայմանագիրը, բոլոր փաստաթղթերը պատրաստ են։ Համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Մադրիդի «Ռեալը» շուտով  պաշտոնապես կհաստատի 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգումը։

Տոնի Կրոսը «Սերուցքայինների» կազմում անցկացրել է ավելի քան 400 հանդիպում: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 41 անգամ՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։