«Բետիսի» լեգենդար ավագ Խոակինը որոշում է կայացրել

«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

41-ամյա ֆուտբոլիստը «Բետիսի» սան է։ Նա ակումբում հանդես է եկել 1999-2006 թվականներին, որից հետո մրցելույթները շարունակել է «Վալենսիայում», «Մալագայում» և «Ֆիորենտինայում»: 2015 թվականին նա վերադարձել «Բետիս»: Անդալուզյան ակումբի կազմում Խոակինն ընդհանուր անցկացրել է 520 հանդիպում՝ դառնալով 65 գոլի հեղինակ: Իսպանացի ֆուտբոլիստը կարիերայի 24 տարիների ընթացքում մասնակցել է 907 խաղի և դարձել 114 գոլի հեղինակ:

Խոակինն Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 2002-07 թվականներին և անցկացրել 51 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, որոնցից առաջինը 2003 թվականի ապրիլի 2-ին՝ Հայաստանի (3-0) հավաքականի դարպասը։