Լոնդոնի «Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Մրցաշրջանի ավարտից հետո Ֆրենկ Լեմպարդը կլքի «ազնվականների» ժամանակավոր մարզչի պաշտոնը։
Մինչ այդ լոնդոնյան ակումբի ղեկավարները ծրագրում են արժանի փոխարինող գտնել մասնագետին։
Ինչպես վերջերս հաղորդվեց, Յուլիան Նագելսմանի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ Լուիս Էնրիկեն որոշել է հրաժարվել բանակցություններից։