Մադրիդի «Ռեալն» աստղաբաշխական գումար է պատրաստում Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» հետևում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին: Ինչպես հայտնում է Abc-ը, «սերուցքայիններն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ են մոտ 220 միլիոն եվրո ծախսել 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ Մբապպեն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին ֆուտբոլիստը որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիների համար առաջնահերթ տարբերակն իրենց հիմնական ռմբարկուին թիմում պահելն է։ Կիլիան Մբապպեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Portal Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։