Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն «Ինտերում» վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա «Չելսի», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն անձամբ կցանկանար մնալ «Ինտերում»։ Սակայն վնասվածքի պատճառով 29-ամյա բելգիացին չի կարողացել իրեն դրսևորել։ Ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի ցանկանում գնել ֆուտբոլիստին։
Ա Սերիայի 18 հանդիպումներում Լուկակուն դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերը» Ա Սերիայի 30 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։