Սադիո Մանեն կլքի «Բավարիան»

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, որ Սադիո Մանեն մոտ ապագայում կարող է հեռանալ «Բավարիայից»։

«Ինչ ես լսել եմ, «Բավարիան» կանի հնարավոր ամեն ինչ՝ ամռանը Սադիո Մանեից ազատվելու համար։ Թոմաս Տուխելը Մանեի հետ կապված ծրագրեր չունի, քանի որ ֆուտբոլիստը չի տեղավորվում նրա համակարգում:

Սա իմ տեղեկությունն է։ Ակումբի ներսում Մանեն շատ քննադատաբար է տրամադրված։ Մանեի տրանսֆերը համարվում է սխալ, հատկապես հաշվի առնելով նրա տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո աշխատավարձը։

Նրա հիասթափեցնող խաղի պատճառով ակումբում կատակում են, որ «Բավարիան» պայմանագիր է կնքել Մանեի երկվորյակ եղբոր հետ, այլ ոչ թե «Լիվերպուլի» հետ»,- գրել է Պլետենբերգը Twitter-ում: