«Բարսելոնան» հակառեկորդ է սահմանել

Լա Լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (0:0):

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» 15 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել գոլ խփել երեք խաղում անընդմեջ:

Այս հանդիպումից առաջ կատալոնացիները նույնպես ոչ-ոքի խաղացին «Ժիրոնայի» հետ (0:0), իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունում պարտվեցին Մադրիդի «Ռեալին» (0:4):

Նշենք, որ «Բարսելոնան» 29 տուրից 73 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: