«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը, ինչպես նաև կիսապաշտպաններ Մեյսոն Մաունթը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Մատեո Կովաչիչը հայտնվել են Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ այս ֆուտբոլիստների տրանսֆերի հարցում նախաձեռնությունն անձամբ է հանդես գալիս մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: