Լիոնել Մեսսին Եվրոպայի թոփ 5 լիգաներում գոլերի քանակով հավասարվեց Ռոնալդուին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լանսի» (3:1) հետ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Արգենտինացի հարձակվողը Եվրոպայի թոփ 5 լիգաներում գոլերի քանակով հասել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Դրանք են Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնությունները։

Երկու ֆուտբոլիստներն ունեն 495-ական գոլ: Բացի ՊՍԺ-ից, Մեսսին հանդես է եկել «Բարսելոնայում»: Ռոնալդուն խաղացել է Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդում», Իսպանիայում՝ «Ռեալում», իսկ Իտալիայում՝ «Յուվենտուսում»։ Ներկայումս Կրիշտիանուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»:

Նշենք, որ «Լանսի» հետ խաղում տարած հաղթանակը ՊՍԺ-ին թույլ տվեց ամրապնդել առաջատարի դիրքը Ֆրանսիայի առաջնությունում։ ՊՍԺ-ն Լիգա 1-ի 31 տուրից հետո վաստակել է 72 միավոր։