«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բացահայտել է, թե արդյոք ակումբի հեղինակությունը տուժել է այս մրցաշրջանում։ Նա ընդգծել է, որ թիմը ատելի էր, երբ նրա սեփականատերն էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչը։
«Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին որպես ակումբ: Աբրամովիչի կառավարման առաջին տարիներին, կարծում եմ, բոլորն ատում էին մեզ, բայց մենք հաղթեցինք:
Մենք փորձում ենք լինել հզոր թիմ, որտեղ մարդիկ հարգում են միմյանց և հասկանում են, թե ինչի են ուզում հասնել: Այս պահին դա այդպես չէ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։