Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին 2024 թվականին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային նորվեգացուն դիտում են որպես ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ «Սերուցքայինները» մտադիր են հաջորդ տարի բաժանվել 35-ամյա հարձակվողից:
Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով:
Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակ փնտրում էր Հոլանդին ձեռք բերելու հնարավորություն և պատրաստեց մեծ զեկույց նրան ձեռք բերելու առավելությունների մասին, որը ներառում էր մանրամասն վիճակագրություն, ինչպես նաև նորվեգացու հետ պայմանագիր կնքելու լրատվամիջոցներ և այլ գրավիչ բաղադրիչներ:
Մադրիդյան թիմի գլխավոր տարբերակը ֆուտբոլիստին պայմանագրով նախատեսված գումարով գնելն է՝ 220-ից 240 մլն եվրո։