«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Խետաֆեի» հետ ոչ-ոքին (0:0) Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
««Բարսելոնայի» խաղի վրա ազդել է խոտածածկի վիճակը: Երեկ մենք մարզվել ենք չոր դաշտում։ Ես շատ քննադատվեցի այդ թեմայի վերաբերյալ: Այսօր դա բոլորը տեսան, շատ դժվար է այդպես խաղալ, դա վնասում է ֆուտբոլիստների գործողություններին:
Մենք վաստակեցինք մեկ միավոր, որը կարելի է լավ արդյունք համարել այս պատճառով, թե որքան անհարմար էր խոտածածկը։ Կարծում եմ, որ մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում Լա Լիգայում, բայց չպետք է կանգ չառնենք։ Առջևում շատ կարևոր հանդիպումներ են սպասվում»,- ասել է Չավին հետխաղյա մամուլի ասուլիսում։
Նշենք, որ «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: