«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է թիմի ցուցադրած խաղը Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:2).
«Ամեն ինչ լավ սկսվեց, բայց հետո մենք կանգ առանք՝ թույլ տալով մրցակցին ցույց տալ իր լավագույն որակները։ Մեր թիմը նրանց թույլ տվեց խաղալ այնպես, ինչպես ցանկանում էր, հույս տվեց: Սա մեր խղճի վրա է, բայց հիմա մենք պետք է առաջ նայենք։
Պետք է հիշենք, որ մենք դեռ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, և ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պետք է պահպանել ոգին, նույն մտածելակերպը հաջորդ փուլում հաղթելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ «Արսենալը» 31-րդ տուրի հանդիպումից հետո 74 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: