«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը մոտ ժամանակներս կարող է միանալ «Արսենալին», հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» սերբ հարձակվողին դարձրել են ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախ։
Վլահովիչը ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար տեղափոխվել ԱՊԼ։ Ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: