Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատրաստ է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանն արդեն ասել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, որ ունի կարիերան շարունակելու հնարավորություն և ցանկություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի կիսապաշտպանին պայմանագիր են առաջարկել, սակայն նա ժամանակ է պահանջել մտածելու համար։
Նշենք, որ Կրոսը Մադրիդում հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։