Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող, հայտնում է Cadena SER-ը։

31-ամյա Ֆիրմինոյի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։Ֆուտբոլիստը ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։

Այս մրցաշրջանում Ֆիրմինոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: