Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշել է, թե որ ակումբներ չի ցանկանում տեղափոխվել։
Ինչպես հայտնում է Bild-ը, 19-ամյա ֆուտբոլիստը բացառել է «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ և «Չելսի» տեղափոխվելու հնարավորությունը: Կիսապաշտպանը ցանկանում է խաղալ հեղինակավոր ակումբում, որը գնահատում է ոչ թե փողը, այլ կիրքը, պատիվն ու հեղինակությունը:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 120 միլիոն եվրո: