Էդուարդ Սպերցյանի ապագայից նոր տեղեկություն կա

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կտեղափոխվի եվրոպական ակումբներից մեկը՝ ենթադրաբար իտալական կամ գերմանական, հայտնում է RB Sport-ը:

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կհեռանա «Կրասնոդարից», որը նրա համար 15 մլն եվրո ազատման գումար է նշանակել։

«Ֆուտբոլիստը ամռանը կլքի «Կրասնոդարը»։ Նրա նկատմամբ բովանդակային հետաքրքրություն կա Գերմանիայից և Իտալիայից։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի իտալական կամ գերմանական ակումբներից մեկը»,- ​​հայտնել է աղբյուրը:

Նշենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 15 խաղում նա 3 գոլ է խփել։