«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, հայտնում է Tuttomercatoweb-ը:
28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Եթե նա այս մրցաշրջանում նոր պայմանագիր չստորագրի, «Լացիոն» կարող է դիտարկել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառելու տարբերակը։
Մոտ ժամանակներս իտալական ակումբը նոր փորձ կկատարի Միլինկովիչ-Սավիչի հետ պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու և նրան աշխատավարձի բարձրացում առաջարկելու։