ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» նախկին պաշտպանին

«Նիսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Footmercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պաշտպանի որակները դուր են գալիս փարիզցիների խորհրդական Լուիս Կամպոսին։

Տոդիբոն «Նիսում» է 2021 թվականի ամառվանից։ Մինչ այդ ֆրանսիացին պատկանում էր «Բարսելոնային»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում։