«Լեսթերը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերով, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Լեսթերը» դեռ հետաքրքրված է 47-ամյա մարզչով և կարող է նրան հրավիրել ամռանը։
Նախկինում հաղորդվում էր, որ «Աղվեսները» կապվել են Փոթերի հետ Բրենդան Ռոջերսի հեռացվելուց հետո, սակայն մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ կցանկանար ընդմիջել աշխատանքից մինչև ամառ։