«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Արսենալը» ուշադիր հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին: «Զինագործների» ղեկավարությունը դեռ չի սկսել տրանսֆերի հետ կապված աշխատանքը՝ թիմում բազմաթիվ կիսապաշտպանների առկայության պատճառով, սակայն գործարքը, ինչպես նշվում է, բավականին իրական է։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։