«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը ևս մեկ կամ նույնիսկ երկու տարով, ինչը կբաշխի նրա աշխատավարձի արժեքը ավելի երկար ժամանակով և կնվազեցնի բյուջեի բեռը գալիք մրցաշրջանում:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։