«Բարսելոնան» մտավախություն ունի, որ ակումբի մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ Կրոյֆի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ, որոնք գնահատել են կատալոնական ակումբի մասնագետի աշխատանքը։
Իսպանական Լա Լիգայի 28 տուրից հետո «Բարսելոնան» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Թիմը 13 միավորով առաջ է Մադրիդի «Ռեալից»: