«Միլանը» որոշում է կայացրել Բրահիմ Դիասի ապագայի հետ կապված

«Միլանի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասի թիմում ապագայի հարցում, որի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։

Լրագրող Նիկոլա Շիրայի խոսքով՝ միլանցիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին, ուստի սկսել են բանակցությունները մադրիդյան ակումբի հետ։ «Միլանը» պատրաստ է տրանսֆերի համար վճարել 16 միլիոն եվրո։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: