«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի ծառայություններով, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է հոլանդացուն ձեռք բերել այս ամառ։ Դամֆրիսը ճիշտ հմտություններ ունի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խաղային համակարգի համար:
Նշենք, որ «Ինտերը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյի դիմաց: