«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչ է մտածում թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ապագայի մասին։
«Բուսկետսն օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ, որ նա մնա թիմում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։