«Չելսին» մոտ է թիմի պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։