Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում զբաղեցնելու իր թիմի հնարավորությունները։
«Մենք աջակցության կարիք ունենք: Թիմը պայքարելու է մինչև վերջ, իսկ հետո կտեսնենք։ Առջևում ևս տասը տուր կա»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Լա Լիգայի 28 տուրից հետո «Ատլետիկոն» վաստակել է 57 միավոր և երրորդ տեղում է՝ 2 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»։