«Վիլյառեալը» կաջակցի Ալեքս Բաենային

«Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենան լիարժեք աջակցություն կստանա  ակումբի կողմից եթե որոշի ոստիկանություն հաղորդում ներկայացնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեի դեմ։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի կիսապաշտպանը «Վիլյառեալի» հետ խաղից հետո հարվածել է Բաենային ավտոկայանատեղիում։

Ֆեդերիկոն պնդում է, որ Ալեքսը վիրավորել է իրեն խաղադաշտում։

Վալվերդեին կարող է քրեական պատասխանատվության ենթարկել, եթե նրա մեղքն ապացուցվի։