Ալեխանդրո Բալդեի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա

Կատալոնական «Բարսելոնան» լուրջ առաջընթաց է գրանցել պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։

Ըստ Sport հրատարակության՝ կողմերը մոտ են համագործակցության երկարաձգմանը։

Բալդեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։

Կատալոնիայի ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2027 թվականը։