«Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենան լիարժեք աջակցություն կստանա ակումբի կողմից եթե որոշի ոստիկանություն հաղորդում ներկայացնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեի դեմ։
Հիշեցնենք, որ ուրուգվայցի կիսապաշտպանը «Վիլյառեալի» հետ խաղից հետո հարվածել է Բաենային ավտոկայանատեղիում։
Ֆեդերիկոն պնդում է, որ Ալեքսը վիրավորել է իրեն խաղադաշտում։
Վալվերդեին կարող է քրեական պատասխանատվության ենթարկել, եթե նրա մեղքն ապացուցվի։