«Վիլյառեալի» հարձակվող Ալեքս Բաենան անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ ունեցած կոնֆլիկտին.
«Ես շատ գոհ եմ հանդիպման այս արդյունքից, բայց ես հիասթափված էի այն ամենից, ինչ տեղի ունեցավ խաղից հետո: Այն ամենը, ինչ գրում են իմ վիրավորանքների մասին, սուտ է»,- գրել է Բաենան սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինների» կիսապաշտպանը խաղից հետո կայանատեղիում հարվածել է Բաենային։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 21-ամյա իսպանացին վիրավորել է Վալվերդեին ու նրա նորածին երեխային։