«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես գիտեք, 26-ամյա մարոկկացին ինքը կցանկանար հանդես գալ «Բարսելոնայի» կազմում, սակայն տրանսֆերը բարդանում է «մանուշակների» ղեկավարության ֆինանսական խնդրանքների պատճառով։
Չնայած դժվարություններին, «Բարսելոնան» դեռ հետաքրքրված է կիսապաշտպանի տրանսֆերով, հայտնում է Calciomercato-ն: Գործարքում առանցքային դեր կարող է խաղալ ֆուտբոլիստի անձնական հետաքրքրությունը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։