«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրջորեն մտածում է «Ռոմայից» հեռանալու մասին։
Ինչպես հայտնում են Tuttomercatoweb-ը, պորտուգալացի մասնագետը որոշել է լքել հռոմեական թիմի շարքերը՝ անկախ նրանից, թե այս մրցաշրջանի վերջում թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգա թե ոչ։
Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը առաջարկ ունի ԱՄԷ-ից:
Աղբյուրի համաձայն, պորտուգալացի մասնագետը տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է իր պաշտոնը։
Մոուրինյոն գլխավորում է «Ռոման» 2021 թվականի ամռանից։ 60-ամյա մարզչի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։