Անտոնիո Սիլվա. «Սա դիմակայության միայն առաջին կեսն է»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Անտոնիո Սիլվան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է մտքերով։

Մենք ավելիին ենք արժանի։ Մենք պահեր ունեցանք. Ոչ-ոքին արդար արդյունք կլիներ. Բայց սա դիմակայության միայն առաջին կեսն է»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։