Գավին որոշում է կայացրել

Նոր տեղեկություններ կան կատալոնական «Բարսելոնայի»  կիսապաշտպան Գավիի մասին։

Ինչպես հայտնի է դարձել Sport.es-ի լրագրողներին, 18-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

Կիսապաշտպանը ցանկանում է շարունակել ելույթները «կապտանռնագույնների» կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: