«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի երեք հարձակվողներին

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է դիտարկել հարձակման գծում միանգամից երեք ֆուտբոլիստների վաճառքը։

Խոսքը՝ Ֆերրան Տորեսի, Անսու Ֆատիի և Ռաֆինյայի մասին է, այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ալբերտ Մասնոուն։

23-ամյա Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթիից»՝ 55 միլիոն եվրոյի դիմաց, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում: Թիմի կազմում անցկացրած 62 խաղում նա դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

20-ամյա Ֆատին ակումբի սան է։ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո նրան վստահվեց 10-րդ համարով մարզաշապիկ, սակայն մշտական ​​վնասվածքների պատճառով Անսուն չի կարողանում վերադառնալ իր լավագույն մարզավիճակին։ Նա 98 խաղում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

26-ամյա Ռաֆինյան «Լիդսից» միացել է թիմին 2022 թվականի ամռանը 58 միլիոն եվրոյի դիմաց։ 39 հանդիպումներում նա դարձել է 9 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։