«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուրախացել են Մադրիդի «Ռեալի» կրած պարտությամբ «Վիլյառեալի» (2:3) հետ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ավարտին կատալոնական ակումբի թիմային զրուցարանում բազմաթիվ ուրախալի հաղորդագրություններ են եղել Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին։
«Դաժան» – այս բառն ամենից հաճախ է կրկնվել թիմային չաթում։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 59 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Թիմն առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում 12 միավորով, կատալոնական ակումբը նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։