ՊՍԺ-ն մտածում է Ջուդ Բելինգհեմին գնելու մասին

ՊՍԺն պատրաստ է ակտիվացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունները՝ իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի շուրջ անորոշության պատճառով, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺն մտավախություն ունի, որ Մբապպեն կցանկանա հեռանալ թիմից։ Այս սցենարով փարիզցիները պատրաստ են իրենց ողջ ուժը ներդնել Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու վրա:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: