«Միլանի» մարզական տնօրեն. «Մենք ցանկանում ենք Բրահիմ Դիասին պահել թիմում, վստահում ենք նրան»

«Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան մեկնաբանել է կիսապաշտպան Բրահիմ Դիասի ապագան, ով վարձավճարով հանդես է գալիս միլանյան ակումբում:

«Բրահիմը շատ լավ է իրեն դրսևորել: Մենք ցանկանում ենք հանդիպել «Ռեալի» հետ և քննարկել ֆուտբոլիստի ապագան։

Մենք ցանկանում ենք Դիասին պահել թիմում, վստահում ենք նրան։

Տեսնենք՝ պայմաններ կստեղծվե՞ն «Ռեալի» հետ բանակցությունների համար»,- Մասսարի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանն իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Միլանը» Դիասին վարձավճարով ձեռք է բերել 2021 թվականի ամռանը, համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: